Վրաստանում տուգանել են շուրջ 100 սննդամթերք արտադրողների
Վրաստանում տուգանել են սննդամթերքի արտադրությամբ եւ վերամշակմամբ զբաղվող շուրջ 100 բիզնես-օպերատորների, որոնք որակի վերահսկողության համակարգ չեն ներդրել՝ հաշվի առնելով ռիսկերի գիտակցումը (HACCP): Այդ մասին հաղորդել է Պարենամթերքի ազգային գործակալությունը: Տուգանված օբյեկտների ընդհանուր թվից 48-ը գործում են Թբիլիսիում:
Խոսքը մանրածախ առեւտրի կետերի մասին է: Պարենամթերքի ազգային գործակալության բազայում գրանցված է շուրջ 10 հազար օբյեկտ, որտեղ պետք է ներդրվի HACCP համակարգը: Նորույթը Վրաստանում ուժի մեջ է մտել 2021 թվականի հունիսի 1-ից:
HACCP-ը հայեցակարգ է, որը նախատեսում է այն վտանգավոր գործոնների սիստեմատիկ նույնականացում, գնահատում եւ կառավարում, որոնք զգալիորեն ազդում են արտադրանքի անվտանգության վրա: Համակարգը հիմնվում է յոթ հիմնական սկզբունքների վրա՝ ռիսկերի վերլուծություն, կրիտիկական հսկիչ կետեր, կրիտիկական սահմանների հաստատում կրիտիկական հսկիչ կետերի համար, վերահսկողություն, կանոնավորված գործողություններ, հաշվառման կարգ, սիստեմատիկ վերստուգումներ, հաղորդել է Sputnik-ը: