«Ռուբեն Հայրապետյանի անվան հետ շատ խաղացին, ու մենք երևի շատ լռեցինք». Ամրամ Մակինյան

ՀՀԿ նախկին պատգամավոր, ՀՀ Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք պատրաստվում են հակընդդեմ հայցեր ներկայացնել անհիմն մեղադրանքների համար:

«Մենք, այո, պատրաստվում ենք  բոլոր այն դեպքերում, որ գալու է հասնելու այս տրամաբանական վախճանին, փոխհատուցումներ պահանջելու ենք, ու ամենակարևորը՝ բարոյական փոխհատուցում, որովհետև Ռուբեն Հայրապետյանի անվան հետ շատ խաղացին, ու մենք, երևի, շատ լռեցինք»,- ասաց նա:

Խոսելով Ռուբեն Հայրապետյան գույքի արգելադրման մասին՝ փաստաբանը հիշեցրեց՝  օրենսդրությունը նախատեսում է, որ կարելի է կալանք դնել մեղադրանքի չափով և դատական ծախսերն ապահովելու ամար:

«Ռուբեն Հայրապետյանի ողջ գույքը վարույթի ընթացքում պահվել է կալանքի տակ։ Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ Ռուբեն Հայրապետյանը բավականին ունևոր անձնավորություն է, և ակնհայտ է, որ 18 միլիոն դրամի մեղադրանքի պայմաններում արգելադրել անձի  հարյուրավոր միլիոնների գույքը, իրավաչափ չէ: Մենք համապատասխան միջնորդություններ, բողոքներ ենք ներկայացրել վարույթ իրականացնող մարմին. այդ բողոքները մերժվել են»,- պարզաբանեց Ա. Մակինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս