Պեկին-2022. Ռուսաստանի գեղասահքի թիմը չի ստացել ոսկե մեդալները. խնդիրը կախված է դոպինգ-թեստի պատասխաններից
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը, որը գեղասահքի թիմային հաշվարկում նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները, դեռևս չի ստացել մեդալները: Պարգևատրության արարողությունը պետք է կայանար փետրվարի 8-ին, սակայն այն հետաձգվել է: Խնդիրը կապված է դոպինգ-թեստի պատասխանների հետ:
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Հակադոպինգային կազմակերպության դեռևս իրավաբանական խնդիրներ ունեն: Դոպինգ-թեստը կապվում է գեղասահորդներից մեկի թեստի պատասխանի հետ, որը նա հանձնել էր մինչ Օլիմպիական խաղերը:
Ավելի վաղ` փետրվարի 7-ին, Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային պայքարում որոշիչ եղան կանանց մենասահքի արդյունքները: Հավաքելով 178,92 միավոր՝ ռուսաստանցի Կամիլա Վալիևան գրավեց առաջին տեղը:
Երկրորդը ճապոնիայից Կաորի Սակամոտոն է, երրորդը` Մադլեն Սկիզասը՝ Կանադայից:
Թիմային հաշվարկում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը հավաքեց 74 միավոր և դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Ռուսները նման հաջողության ՕԽ-ում հասել էին նաև 2014 թվականի Սոչիի Խաղերում: Երկրորդ տեղում ԱՄՆ թիմն է, բրոնզին արժանացավ Ճապոնիան: