Բաժիններ՝

Պեկինը Վաշինգտոնից պահանջել է չեղարկել Թայբեյին սպառազինություններ վաճառելու պլանը

Պեկինը Վաշինգտոնից պահանջում է չեղարկել Թայբեյին սպառազինություններ վաճառելու պլանը եւ դադարեցնել բոլոր կապերը Տայվանի եւ ԱՄՆ-ի զինվորականների միջեւ: Այս մասին այսօր հայտարարել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմը հավանություն էր տվել Տայվանի հետ 100 միլիոն դոլար գումարի գործարքին, որը վերաբերում էր Patriot զենիթահրթիռային համալիրներին: «Աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, իսկ Տայվանը Չինաստանի տարածքի անքակտելի մասին է: Չինաստանն ԱՄՆ-ից պահանջում է՝ անհապաղ չեղարկել Թայբեյին սպառազինություններ վաճառելու պլանը»,-հայտարարել է Ու Ցյանը, որի խոսքը մեջբերվում է գերատեսչության կայքում զետեղված հայտարարության մեջ:

Նա Վաշինգտոնին կոչ է արել՝ «վերջ տալ Տայվանի եւ ԱՄՆ-ի զինվորականների կապերին, ինչպես նաեւ դադարեցնել անհիմն ազդակներ ուղարկելը Տայվանի անկախության օգտին հանդես եկող անջատողական ուժերին՝ Չինաստանի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի հարաբերությունների համար լուրջ հետեւանքներից խուսափելու նպատակով, ինչպես նաեւ Տայվանի նեղուցում խաղաղության ու կայունության համար», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս