«Փաշինյանին Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր չենք ուղարկել»․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է, Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության ձևաչափի ու հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման մասին լրագրողների հարցերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«TRThaber»-ի փոխանցմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ Չավուշօղլուն ասել է հետևյալը. «Գիտնականներից և այլ հյուրերից բացի հրավերներ ենք ուղարկել հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանին և արտգործնախարարին։

Փաշինյանին հրավեր չենք ուղարկել. (երկրների) առաջնորդներին նախագահն է հրավեր ուղարկում: Նախարարի մակարդակով մասնակցությունը հաստատած երկրների թիվը հասել է 60-ի: Հայաստանից դեռ հաստատում չի եկել: Իսրայելից էլ հրավիրել ենք արտգործնախարարին և մի քանի գիտնականի, բայց դեռ հաստատում չկա»:

Հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման վերաբերյալ էլ Չավուշօղլուն նշել է. «Հայաստանն է այդպես ցանկացել: Հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել են 2-րդ հանդիպումը կամ Վիեննայում, կամ Ժնևում անցկացնել: Պարոն Սերդարի հետ խոսեցինք, խորհրդակցեցինք. գիտեք, որ Ժնևում անցյալում անհաջողություն է եղել, որպեսզի նույն շարունակությունը չունենա, որոշեցինք Վիեննան լինի»:

Տեսանյութեր

Լրահոս