Հայաստանում կիրառվող որևէ պատվաստանյութ գրանցված չէ․ Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՐԵՎԷ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ
Պատվաստանյութերի (դեղերի) գրանցման ժամանակ ստուգվում է պատվաստանյութերի անվտանգությունը, արդյունավետությունը և որակը՝ գիտականորեն հիմնավորված չափանիշներով:

Այս փաստաթուղթը հրապարակում եմ այն մարդկանց համար, ովքեր չգիտեն, որ Հայաստանում կորոնավարակի դեմ պատվաստանյութերը գրանցված ՉԵՆ:
Ինչպես գրանցվեն, երբ պատվաստանյութերը չեն անցել ամբողջական կլինիկական փորձարկումները:
Իսկ չգրանցված և կլինիկական փորձարկումների փուլում գտնվող պատվաստանյութերն ընդունելով, արդյոք չենք դառնում էժան, կամ ավելի ճիշտ անվճար փորձարկվող:

Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի:

«Դեղերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ փորձարկվողը (օրինական ներկայացուցիչը) պետք է գրավոր տեղեկացված լինի փորձարկվող արտադրանքի, դրա անվտանգության, սպասվող արդյունավետության, վտանգի չափի, փորձարկման պայմանների, նպատակի, տևողության, առողջությանը վնաս հասցնելու դեպքում պատվիրատուի գործողությունների, կյանքի և առողջության ապահովագրության պայմանների, նրա մասնակցության գաղտնիության ապահովման երաշխիքների մասին:

Սիրելի հայրենակիցներ, եթե ի վերջո ցանկանում եք պատվաստվել, ապա պահանջեք, որպեսզի ձեզ հետ պետությունը պայմանագիր կնքի, ներառելով ձեր կյանքի և առողջության ապահովագրության պայմանները: Հակառակ դեպքում, հետո կարող է ասել, կամավոր եկել ու պատվաստվել եք ձեր սեփական ռիսկով:
ԵՍ ԵՎ ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ ԼԻՆԵԼ ՓՈՐՁԱՐԿՎՈՂ»:

Տեսանյութեր

Լրահոս