Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում․ ԱԳՆ մամուլի քարտուղար
Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Փաշինյանը մարտին այցով կժամանի Թուրքիա և կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին»,- թուրքական պարբերականները մեջբերում են Օքթային:
«Թեև Ղարաբաղի ազատագրումը և գործընթացը, որին մինչև վերջ աջակցում ենք, ընկալվում է որպես պատերազմ, իրականում խաղաղության բանալին է: Հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, փոխադարձ դրական ուղերձներ են հղվել: Մենք ցանկանում ենք, որ գործընթացն արագանա»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է քաղաքական գործիչը: