Էրդողանը հայտնել է, որ Զելենսկին համաձայն է Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 4-ին Ուկրաինա կատարած այցից վերադառնալիս խոսել է լրագրողների հետ և հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում։

Այս մասին հայտնում է թուրքական CNN TÜRK-ը։

«Այս անգամ պետք է շատ հստակ ասեմ։ Եթե ուշադրություն դարձնեք այս գործընթացին (Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությանը – խմբ.), ապա, ցավոք, Արևմուտքը դեռ ոչինչ չի արել այս հարցը լուծելու համար։  Ես շատ եմ կարևորում պարոն Պուտինի հետ հանդիպումը այս հարցի շուրջ, քանի որ Զելենսկու հետ հանդիպմանը տեսա, որ մենք արդեն ունենք պայմանավորվածություն այս հարցերի շուրջ։ Այս պահին Եվրոպայում լուրջ խնդիր կա այս հարցի լուծման առումով»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը հայտարարել է, որ համաձայնության է եկել Զելենսկու հետ Պուտինի և նրա հանդիպումը կազմակերպելու շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28