Մարինացված վարունգի լավագույն բաղադրատոմսը, որը կօգնի հաղթահարել մրսածությունը
Բաղադրիչներ
1. Վարունգ – 650 գ
2. Ջուր – 0.5 լ
3. Գազար – 0.5 հատ
4. Սոխ – 0.5 հատ
5. Սխտոր – 2-3 պճեղ
6. Համեմի սերմ – 1 թ/գ
7. Դափնու տերև – 1 հատ
8. Մաղադանոս – 1 ճյուղ
9. Սև հատիկ պղպեղ – 6 հատ
10. Քացախ – 4 ճ/գ
11. Աղ – 1 ճ/գ
12. Շաքարավազ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Վարունգը 1-2 ժամ պահել սառը ջրի մեջ:
2. Պատրաստել մարինադ: Ջրին ավելացնել աղ, շաքարավազ, եռացնել, վերջում ավելացնել քացախ:
3. Ստերիլիզացված բանկաների մեջ շարել վարունգը, օղակաձև կտրատված գազարը և սոխը, կտրատված սխտորը, համեմունքները և մաղադանոսը:
4. Վարունգով բանկաների մեջ լցնել տաք մարինադը: Ծածկել կափարիչներով և ստերիլիզացնել: Ստերիլիզացնել այնքան ժամանակ, մինչև վարունգները դառնան կանաչ ձիթապտղի գույնի:
5. Ստերիլիզացնելուց հետո կափարիչները փակել և շրջել: Այդպես թողնել, մինչև լրիվ սառելը: Մարինադ վարունգը պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը