Հասարակության համար «հայփեր» եք բռնում. Վահան Քերոբյանը խուսափեց լրագրողի հարցերից

«Կարևոր հարց չեմ համարում պատասխանելու համար»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսպես պատասխանեց հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստերի դահլիճ մտնելիս, կառավարության անդամները ոտքի են կանգնում, իսկ այսօր նրան փոխարինող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին այդկերպ չդիմավորեցին, եթե ոտքի կանգելն իսկապես վարչապետի ինստիտուտի նկատմամբ հարգանք է, ինչո՞ւ նրա պարտականությունները կատարողին նման հարգանքով չընդունեցին։

Քերոբյանը զարմացավ այս հարցից՝ ասելով, որ Կառավարության այսօրվա նիստում 40-ից ավելի հարց են քննարկել, սակայն լրագրողներն այդչափ կարևոր հարցերը թողած, նման հարցեր են տալիս․

«Կա կարևոր հարց՝ հավի մսի քվոտաների վերաբերյալ, որն ազդում է հավի մսի գնի վրա, և դուք ինչ-որ տենց տարօրինակ և մեր հասարակության համար որևէ նշանակություն չունեցող «հայփեր» եք ուզում բռնել, բայց այդպես չի, էլի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս