Բաժիններ՝

Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ը, 09-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ժամերից, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև:

Երևան քաղաքի դեկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.50C (1980 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -15.30C (1994 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.90C

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս