Բաժիններ՝

«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրենը Մասկին, Բեզոսին և Բրենսոնին հրավիրել է ներկա լինելու «Սոյուզ ՄՍ-19»-ի թռիչքին

«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ մտադիր է ձեռնարկատերեր Իլոն Մասկին, Ջեֆ Բեզոսին և Ռիչարդ Բրենսոնին հրավիրել հոկտեմբերի 5-ին Բայկոնուր կոսմոդրոմից կայանալիք «Սոյուզ ՄՍ-19» տիեզերանավի թռիչքին ներկա գտնելու համար: Այս մասին Ռոգոզինը հայտարարել է ՌԴ Առաջին ալիքի եթերում:

«Ես այսօր հրավիրատոմս եմ ուղարկելու պարոն Իլոն Մասկին, մենք ցանկանում ենք հրավիրել նաև պարոն Բրենսոնին և պարոն Բեզոսին»,- ասել է նա:

Ռոգոզինի խոսքով՝ նշված երեք անձանց ներկայությունը կընդգծի, որ տիեզերքը «ունիկալ միջավայր է, որտեղ հանդիպում են ունիկալ մարդիկ, ովքեր, ի հեճուկս երկրների միջև առկա խնդիրների, հնարավորություն են գտնում լինել միասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս