«Թալիբանը» գրոհել է Աֆղանստանի հյուսիսի վարչական կենտրոնի վրա
«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 6-ին հարձակում են ծավալել Շիբերղան քաղաքի՝ Աֆղանստանի հյուսիսի Ջաուզջանի նահանգի վարչական կենտրոնի վրա: Իչպես հայտնել է TOLO News հեռուստաալիքը, քաղաքում կատաղի մարտեր են ընթանում։
Իր հերթին Ariana News հեռուստաալքը հաղորդում է, որ Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը ժողովրդական աշխարհազորի ջոկատների օգնությամ հետ են մղել թալբների գրոհը: Նրանք ոչնչացրել են 40 զինյալների եւ 15-ին գերի վերցրել Շիբերղանի արվարձաններում: Նախօրյակին երկրի նախկին առաջին փոխնախագահ մարշալ Աբդուլ Ռաշիդ Դուստումը, որի տունն ուրբաթ օրը թալիբները հրկիզել են, հայտարարելէ, որ «Թալիբանի» ակտիվացված հարձակման գլխավոր նպատակն է փորձել ամբողջությամբ գրավել երկրի թեկուզեւ մեկ նահանգ:
Իրենց ջանքերի գերակա նպատակների թվում թալիբները դիտում են հինգ նահանգներից (Հերաթ, Թախար, Ջաուզջան, Քանդահար կամ Հիլմենդ) մեկը: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել էԱֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշմման մասին, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:
Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում դիտվում է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները սաստկացնում են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Հուլիսի սկզբին թալիբները վերահսկողության տակ են վերցրել շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Չինաստանի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով հաղորդել է ՏԱՍՍ-ը: