Բաժիններ՝

Հետախուզման մեջ գտնվող մեքենայի վարորդը բերման է ենթարկվել

Հուլիսի 13-ին, ժամը 03.50-ի սահմաններում, պարեկային ոստիկանության՝ հերթափոխում ընդգրկված ծառայողները օպերատիվ կառավարման կենտրոնից հրահանգ են ստացել «Լեքսուս» մակնիշի մեքենայի հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ:

Պարեկների կարգախումբը Արցախի փողոցում նկատել է մեծ արագությամբ ընթացող «Լեքսուսը» և փորձել կանգնեցնել, սակայն վարորդը չի ենթարկվել հրահանգին, ինչի պատճառով պարեկները սկսել են հետապնդել: Մեծ արագությամբ ընթացող «Լեքսուսը» Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում շրջադարձ կատարելիս ընկել է կողասահքի մեջ և բախվել պարեկային ավտոմեքենային՝ վնասելով այն: «Լեքսուսի» վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է վարորդի ինքնությունը:

Պարզվել է նաև, որ մեքենան կողոպուտի հատկանիշներով հարուցված քրեական գործով հետախուզվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից:

«Լեքսուսը» տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը հանձնվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս