«Նակոլկա Շուշոն» ՀՀ բոլոր մաքսատների աշխատակիցներին հրահանգել է ժամը 20:00-ին լինել Հանրապետության հրապարակում Փաշինյանի այսօրվա հանրահավաքին

Անգամ ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրողների ձայների մոտ 54 տոկոսը հավաքած լինելով՝ այդ քաղաքական ուժի ղեկավարը իր սեփական հաղթանակի առթիվ հրավիրած հանրահավաքի ընթացքում, միևնույն է, դիմում է վարչական ռեսուրսին՝ մարդկանց պատշաճ քանակ ապահովելու համար:

168.am-ի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող «Նակոլկա Շուշո» մականունով հայտնի Շուշանիկ Ներսիսյանը ՀՀ բոլոր մաքսատների աշխատակիցներին խստիվ  հրահանգել է քաղաքացիական հագուստներով 20:00-ին ներկայանալ Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին՝ նվիրված ընտրությունների արդյունքներին ու իրենց թիմի հաղթանակին:

Տարակուսելի է, որ անգամ այս, իրենց համար ուրախալի առիթով կազմակերպված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանի համակիրները ոգևորված չեն ներկայանում դրան, և իշխանությունը կրկին մնում է վարչական ռեսուրսի հույսին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930