«Սկսում ենք ստորագրահավաք ի աջակցություն պրոֆեսոր Արմեն Չարչյանի». Գևորգ Գրիգորյան

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի լույս:

Այսօր, ժամը 12:00-ից սկսում ենք ստորագրահավաք ի աջակցություն պրոֆեսոր Արմեն Չարչյանի:

Հարգելի ընկերներ և հետևորդներ, սպասելու եմ բոլորին, ովքեր, անկախ ամեն ինչից, ցանկություն ունեն կանգնել բուժաշխատողի կողքին և վերացնել բուժաշխատողների վրա իշխանական լծակների կիրառման արատավոր պրակտիկան:

Այս ակցիան չունի քաղաքական ուղղվածություն:

Հասցե՝ Վարդգես Սուրենյան 3:

Հարցերի դեպքում գրել ինձ: Գրառման տարածումը ողջունելի է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930