Բացառված ա, որ ես միանամ «Իմ քայլ»-ի հետ. Գագիկ Ծառուկյան
Հերյուրանքներ են, թե Ծառուկյանը Նիկոլի հետ պայմանավորվել է և պետք է կոալիցիայի գնա․ այս մասին, ըստ aysor.am–ի՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Գիտեք Ծառուկյանի պահվածքն էլ, դուխն էլ, խոսքն էլ, որ իր ա խոսքը խոսք ա, և իմ պատիվը, իմ խոսքը ոչ մի բանի հետ չեմ փոխի, դա բացառված ա, որ ես միանամ «Իմ քայլ»-ի հետ», – ասել է Գագիկ Ծառուկյանը։