Գեղարքունիքի Կութ գյուղում հիմնականում օդ ուղղված կրակոցներ են եղել. ՊՆ. aysor.am

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում կրակոցներ են եղել, տեղեկությունները հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Կրակոցներ լսվել են, դրանք հիմնականում օդ են ուղղված եղել: Տուժածներ չկան», – Aysor.am-ին հայտնեցին նախարարությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող:

Տեսանյութեր

Լրահոս