Խաղաղության նոբելյան մրցանակը տրվել է Եվրամիությանը
Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ 17-րդը երեկ հանձնել է 2012թ-ի բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության և տնտեսագիտության բնագավառների նոբելյան մրցանակները: Տասը մրցանակակիրները միապետից ստացել են ոսկե մեդալ և դիպլոմ:
Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի մրցանակը հանձնվել է ճապոնացի Սինյա Յամանակային և բրիտանացի Ջոն Գերդոնին: Ֆիզիկայի բնագավառի նոբելյան մրցանակը ստացել են ֆրանսիացի Սերժ Արոշը և ամերիկացի Դևիդ Վայլենդը: Քիմիայի բնագավառի մրցանակները ևս տացել են ամերիկացի գիտնակաները` Ռոբերտ Լեֆկովիցը և Բրայան Կոբիլկան:
Չինացի գրող Մո Յանը արժանացել է նոբելյան մրցանակին` գրականության բնագավառում ժամանակակից իրականությունը և հեքիաթը միահյուսելու համար:
Խաղաղության նոբելյան մրցանակը նախօրեին տրվել էր Եվրամիությանը`մայրցամաքում խաղաղության նախաձեռնությունների զարգացման և ժողովրդավարության հաստատման համար:
Նոբելյան մրցանակ ստացած գիտնականը 25-ամյա ավստրալացի ֆիզկիկոս Լորենս Բենգն է եղել, ամենատարեց մրցանակակիրը` 90-ամյա տնտեսագետ Լեոնիդ Գուրվիցը:
Տեղեկատվությունն ըստ newsru.com-ի