Բաժիններ՝

Ուղեղի դեգրադացիայի 10 վաղ նշաններ, որոնց մասին չեն խոսում մասնագետները

Մեր ուղեղը սիրում է սովորել, դա ճիշտ է: Չնայած, մյուս կողմից, միայն հնարավորություն տվեք ուղեղին ծուլանալ, և այն միանգամից կօգտվի դրանից: Եվ կարող է օգտվել դրանից անսահման, այսինքն, մինչև սեփական դեգրադացիան: Մի խոսքով, ուղեղը, ինչպես մկանը, միշտ կարիք ունի մարզման: Մի մոռացեք այդ մասին: Թուլամտությունը հանկարծակի երբեք չի գալիս: Ահա որոշ նշաններ, որոնք ցույց են տալիս, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել:

1. Դուք սկսել եք հիվանդագին ընդունել քննադատությունը, իսկ ինքներդ հաճախ քննադատում եք ուրիշներին:

2. Դուք չեք ուզում նոր բան սովորել: Աշխատանքի վայրում Դուք երբեմն կաթվածահար եք լինում համակարգչային նոր ծրագիր սովորելու մտքից:

3. Դուք սկսում եք նկատել, որ ավելի հաճախ եք արտասանում «Այ, իսկ առաջ» բառերը: Շատ եք սկսել հիշել հին օրերը:

4. Դուք կարող եք երկար ժամանակ Ձեր զրուցակցին պատմել ինչ-որ բան, հաշվի չառնելով, որ դա նրան ընդհանրապես չի հետաքրքրում:

5. Ձեր համար դժվար է կենտրոնանալ, երբ Դուք լուրջ գրականություն եք կարդում:

6. Երբեմն դժվարանում եք խոսելիս ճիշտ բառեր ընտրել:

7. Դուք սկսել եք քննարկել այնպիսի հարցեր, որոնցից ընդհանրապես գլուխ չեք հանում: Ձեզ թվում է, թե Դուք այնքան լավ գիտեք ամեն ինչ, որ վաղը կարող եք նախագահ դառնալ:

8. Նորի և արդեն ծանոթ ինչ-որ բանի միջև ընտրություն կատարելիս ընտրում եք արդեն ծանոթը:

9. Սկսել եք ավելի մեծ նշանակություն տալ ծեսերին: Օրինակ՝ առավոտյան սուրճ խմում եք միշտ նույն ժամին, անպայման պանրով սենդվիչով և նույն ժամանակ նորություններ եք դիտում:

10. Երբեմն նկատում եք, որ սկսել եք ինչ-որ բան սովորեցնել ուրիշներին, նեղացնել նրանց, ընդ որում, դա անում եք ոչ թե չարությունից, այլ գտնում եք, որ դա լավ է նրանց համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս