Կանադան պետք է բարձրաձայնի ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը. Մայքլ Չոնգ

Կանադայի խորհրդարանի անդամ Մայքլ Չոնգն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի սահմանին տեղի ոնեցող զարգացումների առնչությամբ: «Թվիթեր»-ում նա նշել է, որ Կանադայի կառավարությունը պետք է բարձրաձայնի Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը:

«Մտահոգված եմ Ադրբեջանի զորքերի Հայաստան անցնելու մասին հաղորդագրություներով: Թրյուդոյի կառավարությունը, որը թույլ է տվել զենքի արտահանումը` խախտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազում ուժերի հարաբերակցությունը, պետք է բարձրաձայնի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը»,-նշել է Մայքլ Չոնգը:

Տեսանյութեր

Լրահոս