ԵԽ պատգամավորը կոչ է անում չմոռանալ պատմական ճշմարտությունը` Հայոց ցեղասպանության փաստը
Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոն կոչ է անում չմոռանալ պատմական ճշմարտությունը` Հայոց ցեղասպանության փաստը, ոգեկոչել անմեղ զոհերի հիշատակը:
«Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Այսօր մենք ոգեկոչում ենք մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հայերը շարունակում են արդարադատություն՝ ճշմարտության ճանաչում փնտրել, որպեսզի աշխարհը ճանաչի հայ ժողովրդի կրած ողբերգությունը: Հարազատներ, ընկերներ, սիրելիներ: Այս օրը ոչ միայն անցյալի, այլև ապագայի մասին է: Անցել է ավելի քան մեկ դար, սակայն անցյալ տարի մեզ հիշեցրին, որ Հայաստանն ու նրա ժողովուրդը գտնվում են խոցելի վայրում»,- ասում է նա:
Պատգամավորը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածությունը ցույց է տվել, որ հակամարտությունն ու ագրեսիան երբեք անցյալում չեն: «Ժամանակն անցնում է, և հիշողությունը դառնում է էլ ավելի կարևոր: Այսօր մեր ազատության ամենամեծ վտանգը մոռանալն է, թե ինչ է եղել մեզանից առաջ: Եթե մենք հաջորդ սերնդին չսովորեցնենք անցյալի մասին, նրանք չեն իմանա, թե ինչպես կարելի է ավելի լավ կերտել վաղվա օրը»,- ասում է Կանոն ու հավելում, որ այդ պատճառով խիստ կարևոր է հիշատակել այս օրը՝ ապրիլի 24-ը և հարգել զոհերի հիշատակը: