«Ամբողջ աշխարհը թքում է երեսին: Ագարակում ասում են՝ կապիտուլյանտ, ասում է՝ կապիտուլյանտը դու ես: Դա վարչապետի զրո՞ւյց է…». Շուռնուխի գյուղապետի եղբայր

«Շատ վատ վիճակում եմ եղել, բայց հիմա ինձ փոքր-ինչ լավ եմ զգում: Ինձ տնից ապօրինի են հանել, ամենախայտառակ ձևով են բերել այստեղ՝ ստորացնելով»,- Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբայրը՝ 3 պատերազմի մասնակից Արարատ Աղաբեկյանը, ում նկատամբ կատարված խոշտանգումների տեսանյութը հրապարակել էր փաստաբան Գայանե Պապոյանը:

Անդրադառնալով իմքայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի այն արտահայտությանը, թե՝ այո, այդպես ստորացնելով էլ հենց պետք է սյունեցիներին բերեին Երևան, Արարատ Աղաբեկյանն ասաց, որ դրա համար նա պատասխան է տալու:

«Ի՞նչ իրավունքով է ասել, որ ինձ ու ինձ նման տղաներին նման պատվազուրկ ձևով պետք է վերաբերվել: Ես այդ մասին բարձրաձայնելու եմ համապատասխան մարմիններում: Ինձ վրա ոչ մի մեղադրանք չեն կարող դնել: Ես 6 օր անգամ տնից դուրս չեմ դրել ոտքս: Ես թքած ունեմ իր վրա էլ, իր կառավարման վրա էլ»,- իր վրդովմունքը հայտնեց սյունեցին՝ հավելելով, որ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չբացակայելու մասին:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

«Ինչ որ ինձ կապում են, որ վրչոյի ավտոշարասյան վրա ձու եմ նետել: Նախ ես ձու նետող տղա չեմ, ես «գրանատ» նետող տղա եմ, իմ մարտավարությունը դա է, ու ես կատու չեմ, որ իրենց նման խաչագողի նման մտնեմ մարդու տուն: Որ տնից վռնդեն, նորից մտնեմ»,- ասաց Արարատ Աղաբեկյանը:

Վերջինս շեշտեց, որ անպայման պատասխան են տալու իր նկատմամբ կատարվածի համար:

«Մինչև Եվրոդատարան գնալու եմ: Էս ամեն ինչի նպատակը Սյունիքը տալն է, բայց չենք թողնելու: Այսօր ես այստեղ եմ, բայց կինս, երեխաներս այնտեղ են, եղբայրներս ու ընկերներս ու չեն տալու»,- ասաց ազատամարտիկը:

Նրա խոսքով՝ իր նկատմամբ նվաստացումները նաև տեսանկարահանել են:

«Դեռ ավտոն չէր կանգնել, կինոն սկսվեց, «ջիմիները» թափվեցին գլխիս ու կռացնելով տարան: Բարձր ջերմություն ունեի, չէի կարողանում շնչել… Ստորացնելու եմ, տնով-տեղով, ազգ ու տակով եմ ստորացնելու: Ինչ իմ հանդեպ են արել, հինգապատիկը ես եմ անելու: Հիմա գնալու եմ երեխաներիս էլ վերցնեմ, գամ այստեղ ցույցի: Պատասխան են տալու: Ամբողջ համացանցն իմ նկարն է: Երկու մետրանոց հասակս սարքել են կուռկուռի ձագ: Քթներից հանելու եմ… Փչացածները»,- ասաց Արարատ Աղաբեկյանը:

Ազատամարտիկը տարակուսած է, թե ինչպես կարող էր վարչապետը պատասխանել քաղաքացիներին:

«Ամբողջ աշխարհը թքում է երեսին: Ագարակում ասում են՝ կապիտուլյանտ, ասում է՝ կապիտուլյանտը դու ես: Դա վարչապետի զրո՞ւյց է… Ցիգան, գնչու, խաչագող… Դա վարչապետի զրույց չէր, որ «աբառոտկա ֆռար» ժողովրդին… Թու քո նամուսին… ցավոք սրտի, հիվանդ եմ եղել, ներկա չեմ եղել բողոքի ակցիաներին: Դեռ չգիտեն՝ ինչ մարզի հետ գործ ունեն, ինչ տղաների… Մենք ազգային արժեք պահող մարդիկ ենք: Պատիվ ենք պահանջելու, դիմելու ենք բոլոր միջազգային ատյաններին»,- եզրափակեց Արարատ Աղաբեկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս