Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 126 միլիոն թեստ են կատարել
Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 126 միլիոն թեստ, ապրիլի 19-ին հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունում։
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է ավելի քան 126 միլիոն թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ: Անցած օրը կատարվել է 263 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի կասկածանքով բժշկական հսկողության տակ է մնում շուրջ 513,9 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: