Բաժիններ՝

Ճապոնիայում Կոկո անունով կատվին մեկ օրով նշանակել են ոստիկանության բաժնի ղեկավար

Ճապոնիայում Կոկո անունով կատուն մեկ օրով նշանակվել է Տոյամա քաղաքի ոստիկանության բաժանմունքի ղեկավար՝ տեղի բնակիչներից մեկի կյանքը փրկելու համար: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի Հանրային հեռուստաընկերությունը:

2020թ. քաղաքի բնակիչներից մեկը նկատել է փողոցում անշարժ նստած և ջրանցքին նայող Կոկո կատվին: Ջրանցքում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են տղամարդու մարմին: Ջրանցքից նրան հանելուց հետո հաջողվել է նաև գիտակցության բերել:

Պաշտոնը ստանձնելու երդման արարողության ժամանակ կատվի գլխին եղել է ոստիկանի գլխարկ, իսկ հագին՝ համազգեստ: Կատվի երդման տեքստում նշվել է. «Այսուհետ ևս հանդիսավոր կերպով երդվում եմ ուշադիր լինել զբոսանքների ընթացքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս