«Կառավարության ծրագիրը լրջագույն սահմանադրական ինստիտուտ է, այն անգամ Կառավարության հրաժարականի հիմք է, եթե հավանության չի արժանանում»

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարության ծրագիրը լրջագույն սահմանադրական ինստիտուտ է, այն անգամ Կառավարության հրաժարականի հիմք է, եթե հավանության չի արժանանում (Սահմանադրության 158-րդ հոդված): Ընդ որում, ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի բովանդակությունը, ինչպես նաև քննարկման կարգը իմպերատիվ կանոնակարգված է Սահմանադրությամբ (156-րդ հոդծ) և օրենքներով, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով (հատկապես՝ 127-րդ հոդվածով): Ի դեպ, հիմնական զեկույցի համար սահմանված է մինչև 1 ժամ, ինչը համաչափ իրավական հնարավորություն է, եթե այն ճիշտ կիրառվի:

Միաժամանակ, այն նախատեսված չէ նախընտրական քարոզչության բնույթի ելույթների համար և ստույգ պետք է սահմանափակվի բացառապես Կառավարության կողմից ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությամբ…»։

Տեսանյութեր

Լրահոս