«Եթե կա մարդ, որը մտածում է, որ Հայաստանն ու Արցախն ապագա չունեն, հաջողություն բոլոր այդ մարդկանց». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը հոտընկայս ծափահարեցին, քանի որ Հայաստանն ու Արցախն ապագա ունեն:

Հիշեցնենք, որ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է  կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Զեկույցը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից դիմելով ներկա պատգամավորներին՝ խրոխտ հայտարարեց. «Չհուսահատվեք, չվհատվեք, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, Հայաստանում ապագա կա։ Արցախում ապագա կա։ Հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր ապագան»:

«Եթե կա մարդ, որը մտածում է, որ Հայաստանն ու Արցախն ապագա չունեն, հաջողություն բոլոր այդ մարդկանց: Այո, Հայաստանն ու Արցախը Միքայել Մինասյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ ապագա չունեն, Նիկոլ Փաշինյանի հետ ունեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Այնուհետև, տեսախցիկների առաջ, Ալեն Սիմոնյանը կրկնեց, որ Հայաստանն ու Արցախն ունեն ապագա, որից հետո ծափահարեց:

Հարցին՝ երկու հանրապետությունները Թուրքիայի հետ են ունենալո՞ւ ապագա, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.«Թուրքիայի հետ ապագա ունեն այն մարդիկ, որոնք Արցախը և պատերազմը տանուլ են տվել»:

Տեսանյութեր

Լրահոս