Երկու երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ
Ապրիլի 14-ի ցերեկը տասը րոպե ընդմիջումով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գեոֆիզիկայի ծառայության կայքում:
Ցնցումների մագնիտուդը կազմում է 4,7 եւ 3,5: էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Պետրոպավլովսկ-Կամչատկայից 177 կիլոմետր հեռավորությամբ:
Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությունում նշել են, որ զոհեր եւ ավերածություններ չկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին