Բաժիններ՝

Հայկ Պետրոսյանը «Մի ձայն» մենահամերգին կկատարի իր հեղինակային ստեղծագործությունները

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն ապրիլի 13-ին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում հանդես կգա «Մի ձայն» խորագրով համերգային ծրագրով:

«Երեկոյին հնչելու են իմ հեղինակային երգերը տարբեր թեմաների շուրջ: Երգերը սիրո, մեր հույսերի, ցավերի, պատերազմի, կռվող տղաների մասին են: Բեմում ես մենակ չեմ լինելու. ինձ ընկերակցելու են իմ երաժիշտ ընկերներն իրենց գործիքներով՝ շեփոր, կիթառ, թավջութակ, դաշնամուր, ստեղնաշարային և հարվածային գործիքներ: Կա մի երգ, որը կատարելու եմ «Նաիրիան» վոկալ անսամբլի հրաշալի երգչուհիների հետ»  «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում նշում է Պետրոսյանը:

Հայկ Պետրոսյանի հետ հանդես են գալու երաժիշտներ Կարեն Անանյանը, Վահե Դանիելյանը, Լևոն Պուչինյանը, Գարիկ Գևորգին, Աշոտ Ոսկանյանը, Վարդան Շահինյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930