 
                        ՖԻԴԵ-ի նախագահն առաջարկում է շախմատային հանդիպումներ անցկացնել Ղարաբաղում
 
                                    Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում շախմատային մրցաշար անցկացնելու գաղափարով:
«Իմ գաղափարներից է նաև արաբա-իսրայելական սահմանին շախմատային մրցաշարի անցկացումը: Այնտեղ 6 մետրանոց պատ է, և այն վայրերում, որտեղ դեռ շարունակվում է կառուցումը, անհրաժեշտ է դնել հազարավոր շախմատային տախտակներ: Մահմուդ Աբբասի հետ քննարկել ենք այս գաղափարը, նա կողմ է երկու ձեռքով: Իսրայելական ղեկավարությունը նույնպես դեմ չէ: Մնում է պատրաստվել և իրականացնել այն: Նույնը հարմար կլիներ նաև Լեռնային Ղարաբաղի համար, որտեղ կարող են խաղալ հայ և ադրբեջանցի երեխաները», – Իլյումժինովի խոսքերը մեջբերում է Itogi.ru-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        