«Չփորձեք մեզ ինչ–որ կարմիր գծերով վախեցնել, սպառնալ․ մի արեք, տուժելու եք». Արսեն Ղուկասյանը՝ իշխանություններին

«Մեր ՊՆ-ն՝ որդեկորույս ծնողների հետ, անհետ կորած զինծառայողների հետ արդեն փորձում է ուլտիմատումային տոներով խոսել»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ  գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:

Նրա խոսքով՝ երեկ 3 սպա պետք է գնար Արցախ, բայց չեն գնացել՝ պատճառաբանելով, որ ծնողներն իրենց  ծեծում են․

«Ասել են՝ եթե ծնողները մի հատ էլ ինչ որ մի սպայի հետ վատ վերաբերվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այդ մասին վարչապետն էլ մեզ հետ վերջին հանդիպման ժամանակ ասաց՝ նայեք, կարմիր գծերը մի անցեք, թե չէ կենթարկվեք քրեական պատասխանատվության։ Պարոնայք ղեկավարներ, չփորձե՛ք մեզ հետ ուլտիմատումային ձևերով խոսել, չփորձեք մեր դեմը ոչ մի կարմիր գիծ քաշել, չփորձե՛ք մեզ սպառնալ․․․ Պատերազմն ավարտվելուց հետո 30 երեխա կոտորվել է զուտ ձեր անգործության պատճառով, այսօր թույլ եք տալիս ուլտիմատո՞ւմ  ներկայացնել մեզ, ուզում եք այդքանից հետո ծնողներին մի հատ էլ վախեցնե՞ք, ընդհանրապես չե՞ք հասկանում՝ ինչ եք սկսում անել։ Բայց ի՜նչ պարապած մուտիլովշիկ եք․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս