«Քալաշյան» պարարվեստի դպրոցը «Անտունի» անդրանիկ հոլովակը նվիրել է հայ զինվորներին
«Քալաշյան» պարարվեստի դպրոցը երաժշտասերներին է ներկայացրել «Անտունի» տեսահոլովակը, որը նվիրված է 2020-ի պատերազմին և հերոս, ապրելու համար կյանք տված ու մեր կողքին ապրող հայ զինվորին:
Միտքն առաջացել է պատերազմի ընթացքում, բայց իրագործվել ավարտից հետո: Տեսահոլովակում գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանի գեղեցիկ բեմադրությունն իրականություն են դարձրել «Քալաշյան» պրոֆեսիոնալ պարային դպրոցի սաները, իսկ մենակատարը դպրոցի գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանն է:
«Մենք փորձել ենք ակտիվացնել մշակույթն այս դժվար օրերին: Մշակութային գործիչներն իրենց ստեղծագործություններով պետք է կարողանան ազգին հույսի ճանապարհ ցույց տալ, որպեսզի հնարավոր լինի շարունակել նոր կետից»,-նշում է Ասատուր Քալաշյանը:
«Անտունի»-ի երաժշտությունը կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևինն է, դաշնակահարն է Հայկ Մելիքյանն: Բեմադրող-օպերատորն է Արթուր Օրդոյանը: Տեսահոլովակում պատերազմից առաջ գործող շքեղ դահլիճ է, որին հաջորդում է ավերվածը, որը հիշեցնում է Շուշիում հակառակորդի հրթիռակոծությունից ավերված մշակույթի տունը: Սյուժեի հեղինակը Ասատուր Քալաշյանն է: