Բաժիններ՝

Մարիո Մանջուկիչը պաշտոնապես տեղափոխվեց «Միլան»

Խորվաթիայի ֆուտբոլի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը պաշտոնապես տեղափոխվեց «Միլան»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մանջուկիչը Միլան քաղաքի համանուն թիմի հետ կնքել է կես տարվա պայմանագիր, որը ունի նաև մեկ տարով հետաձգելու կետ: Խորվաթ ֆուտբոլիստը «ռոսոներների» կազմում հանդես կգա 9 համարի ներքո: Նա իտալական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով:

Մանջուկիչն իր պրոֆեսինալ կարիերայի ընթացքում հանդես է եկել մի շարք ակումբներում` այդ թվում «Բավարիա»-ում, «Ատլետիկո»-ում, «Յուվենտուս»-ում: Խորվաթիայի ազգային թիմի կազմում դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս