Բաժիններ՝

ԱԱՏՄ-ն նշել է օդային տարածքով ՀՀ մուտք գործողների պարտադիր մեկուսացման ենթարկվելու դեպքերը

ՀՀ օդային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ, ինչպես նաև անցնել նույն հետազոտությունը օդանավակայանում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

«Քաղաքացին իր հետ պետք է ունենա կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության կամ անցնի ՊՇՌ հետազոտություն օդանավակայաններում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերից որևէ մեկում (վճարովի հիմունքներով): Օդանավակայանի ելքի մոտ անհրաժեշտ է ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, գնալ ինքնամեկուսացման` մինչև թեստավորման բացասական արդյունքի ստացումը»,- նշում են ԱԱՏՄ-ից։

Տեսչական մարմնից զգուշացնում են, որ այն անձինք, ովքեր կհրաժարվեն վերոհիշյալ կետերի կատարումից, կենթարկվեն պարտադիր մեկուսացման, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1514 որոշման հավելվածի 7-րդ կետը:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի անձնակազմը ՀՀ ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031