«Հոդված կոչեցյալը լրացուցիչ ապացույցն է նրա, որ այդ մարդու «գիտելիքները» սկսվում ու ավարտվում են Ալիևից լսածներով, և սարսափելին՝ նրան տված խոստումներով…»
Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանն այսօր հոդված է գրել:
Նշված անձի և հոդվածի հետ կապված մի քանի դիտարկում.
-եթե հոդված կամ հոդվածներ, ապա՝ միայն քրեական,
-եթե վերնագիր, ապա՝ միայն «Դավաճանի և դավաճանության ծագումն ու իրականացումը»,
-եթե բովանդակություն, ապա՝ միայն մանրակրկիտ ցուցմունք քրեական գործի (կամ՝գործերի) շրջանակներում,
-եթե քննարկում, ապա՝ միայն դատարանի խորհրդակցական սենյակում:
Հ.Գ. Հոդված կոչեցյալը լրացուցիչ ապացույցն է նրա, որ այդ մարդու «գիտելիքները» սկսվում ու ավարտվում են Ալիևից լսածներով, և սարսափելին՝ նրան տված խոստումներով…»: