Դիտակետերի սանիտարական հրահանգիչների հետ ԼՂ-ում անցկացվել են բժշկական պատրաստության պարապմունքներ
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի անձնակազմի հետ մարտական պատրաստության պարապմունքների շրջանակներում հատուկ նշանակության բժշկական ջոկատի բազայում անց են կացվել բժշկական պատրաստության պարապմունքներ:
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Դիտակետերի շուրջ 30 սանիտարական հրահանգիչ գործնականում մշակել է տարբեր առաջադրանքներ` արյունահոսությունների դադարեցում, վերքերի եւ կոտրվածքների ժամանակ վիրակապում, ինչպես նաև արտակարգ վերակենդանացման օգնության ցուցաբերման կարգը: Պարապմունքների ընթացքում զինծառայողներին ցուցադրվել են ձեռքի տակ եղած միջոցների օգնությամբ տեղանքի դժվարամատչելի հատվածներից վիրավորներին տարհանելու գործողություններ։ Խաղաղապահ զորախմբի հետ մարտական պատրաստության պարապմունքներն անց են կացվում կանոնավոր կերպով և միտված են զինծառայողների մասնագիտական պատրաստության մակարդակի շարունակական բարձրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: