«Դուրս արի և հեռացիր առանց արյան, Նիկոլ». Աշոտ Մինասյան

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Հանրապետության հրապարակը համեմատում է դիրքի հետ, որը վճռականորեն պիտի պահել:

«Այս դիրքը Ադամի դիրքն է, Քյարամի դիրքն է, իմ զոհված եղբայրների դիրքն է: Եվ Աբաջյանի խոսքն եմ ուզում կրկնել`  ով այս դիրքը լքի, ես իրա մերը, ով փորձի այս դիրքը գրավել, ես իրա մերը»,- շեշտեց նա` ոստիկաններին հորդորելով միանալ ժողովրդին:

«Եկեք լինենք ողջամիտ, տեր կանգնենք մեր արժանապատվությանը, խմբակային դուրս եկեք և միացեք ժողովրդին»,- ընդգծեց Մինասյանը:

Նա ողջամտության կոչ արեց նաև Փաշինյանին` ասելով, որ նա արդեն «փլվել» է:

«Հետ կանգնիր, Նիկոլ, եղիր ողջամիտ: Դուրս արի և հեռացիր՝ առանց արյան»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս