Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ
Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը նշանակվել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ: Այս մասին Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի՝ դեկտեմբերի 21-ի hայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի և մայրավանքում զբաղեցրած մյուս բոլոր պաշտոններից, նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ»,- գրել է Մելիքյանը:
Գուգարաց թեմի նախկին առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը մահացել էր նոյեմբերի 19-ի առավոտյան` կորոնավիրուսի պատճառով: