«Դեռևս չկարգավորված կոնֆլիկտի պարագայում, դու այսօր արդեն թիրախավորել ես ՀՀ արևելյան բոլոր սահմանամերձ համայնքները». Արտակ Զաքարյան
ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իր բոլոր ձախողումներն ու մեղքերը նախկինների վրա գցելու ևս մեկ նիկոլական մանիպուլիացիա։
Խոլոք՛, նախ քո վկայակոչած օրենքը ոչ թե ՀՀ պետական սահմանի մասին է, այլ ՀՀ միջհամայնքային սահմանազատումների։
Երկրորդ՝ ՀՀ-ն հայտնի պատճառով չէր ճանաչում Արցախի Հանրապետությունը, հետևաբար քո վկայակոչած օրենքում չէր կարող նշվել, որ ՀՀ այս կամ այն համայնքը սահմանակից է ԼՂՀ Քաշաթաղի շրջանին։ Դու ինքդ, որպես պատգամավոր, մի քանի անգամ կողմ չես եղել ԼՂՀ ճանաչմանը, և դա հասկանալի է (պայմանավորված ԵԱՀԿ ՄԽ գործընթացներով)։
Երրորդը՝ ՀՀ զինված ուժերը, որպես ՀՀ և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, գտնվում էին Սյունիքի սահմաններից առնվազն 70 կմ հեռավորության վրա։ Մենք քեզ մեղադրում ենք Սյունիքի ու Արցախի համայնքներն ու ենթակառուցվածքները փաստացի վտանգի տակ դնելու համար, դու խոսում ես թեմայի հետ կապ չունեցող՝ ՀՀ համայնքների վարչատարածքային բաժանման մասին։
Չորրորդ՝ ՀՀ-ում, 1994թ. պատերազմից հետո, նույնիսկ ոզնուն էր պարզ, որ Արցախի հարցի լուծումը, ցանկացած իրավիճակում պետք է հիմնված լինի Հայաստանի և Արցախի ժողովրդի՝ միջազգայնորեն երաշխավորված լիարժեք անվտանգության ապահովմամբ։
Դեռևս չկարգավորված կոնֆլիկտի պարագայում, դու այսօր արդեն թիրախավորել ես ՀՀ արևելյան բոլոր սահմանամերձ համայնքները։
Այս ամենով հանդերձ, Նիկո՛լ, զինված թուրքին բերել հասցրել ես Շուշի և Շուռնուխ, ու մի հատ էլ պատճառ ես փնտրում կրկրին նախկիններին մեղադրելու՞։
Ինչո՞ւ է քեզ թվում, թե մարդկանց միշտ կարելի է խաբել ու հարիֆի պես վերաբերվել»: