Սեուլում դեկտեմբերի 23-ից նոր սահմանափակումներ կմտցնեն COVID-19-ի պատճառով
Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջանի իշխանությունները, որտեղ արդեն անվտանգության միջոցներ են գործում COVID-19-ի դեմ պայքարի նպատակներով, կարգադրել են դեկտեմբերի 23-ից արգելել մարդկանց հինգ հոգուց ավելի խմբերով հավաքվել: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը: Այդ սահմանափակումը գործելու է մինչեւ հունվարի 3-ը: Այն վերաբերում է մարդկանց հավաքվելուն ինչպես փողոցներում, այնպես էլ հաստատություններում:
Իշխանությունները որոշել են խիստ միջոցներ ձեռնարկել Նոր տարվա նախօրյակին, երբ մեծանում է միջոցառումների եւ ճանապարհորդությունների թիվը: Դեկտեմբերի 20-ին միայն Սեուլում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 473 նոր դեպք, դա օրական վարակումների ամենամեծ թիվն է քաղաքում համավարակի սկզբից ի վեր: Նոր դեպքերի ճնշող մեծամասնությունն արձանագրում են Սեուլի շրջանում: Դժվարին իրադրություն է ստեղծվել, չնայած երկրում գործող խիստ սահմանափակումներին: Ավելի վաղ երկրի կառավարությունը փակել էր Սեուլում եւ մերձակա շրջաններում գտնվող դպրոցները: Նաեւ Սեուլի տարածաշրջանում ներկայում արգելված են 50-ից ավելի թվաքանակով մարդկանց հավաքները, փակ են ժամանցային հաստատությունների մեծ մասը, իսկ ռեստորաններն այցելուներին չեն կարող սպասարկել ժամը 21:00-ից հետո: Հավարակի սկզբից ի վեց Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 50 հազար մարդ, 698-ը մահացել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: