Գազի նոր հանքավայր են բացել չինական Սինցզյանում
100 մլրդ խորանարդ մետր գնահատվող պաշարներով գազի նոր հանքավայր են հայտնաբերել ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Հանքավայրը բացվել է PetroChina ընկերության կողմից (Չինական նավթի եւ գազի խոշոր ազգային կորպորացիայի դուստր ընկերություն): Սա եւս մեկ գազի հանքավայր է տարածաշրջանում: Նախորդը հայտնաբերվել է Թարիմի ավազանում անցյալ տարվա սեպտեմբերին, նշվում են հաղորդագրությունների մեջ:
Սինցզյան-Ույղուրական շրջանն առավելապես բնակեցված է իսլամ դավանող ույղուրներով, որոնք կանոնավոր պայթյուններ են իրականացնում: ՉԺՀ-ի իշխանությունները տարածաշրջանում այնքան խիստ հսկողություն են սահմանել, որ իրավապաշտպանները նրանց մեղադրում են ույղուրներին ճնշելու եւ նրանց ազգային ինքնատիպությունը ոչնչացնելու փորձերի մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: