Բաժիններ՝

Google-ը կջնջի հին նկարները, փաստաթղթերը, աղյուսակները և էլ-նամակները

Եվ նաև ցանկացած այլ ֆայլեր, որոնք երկար ժամանակ չեք օգտագործել։

Նոր քաղաքականության համաձայն, Google-ը կհեռացնի հին տվյալները Google Photo-ից և Google Drive-ից: Այժմ ընկերությունը պարզաբանում է տվել այն մասին, որ նոր քաղաքականությունը կազդի նաև փաստաթղթերի, աղյուսակների և կայքերի վրա:

Եթե ​​2 տարի կամ ավելի մուտք չեք գործել Google-ի ծառայություններից մեկը, դրանում ձեր բոլոր տվյալները կջնջվեն: Օգտատերերին խոստանում են նախապես զգուշացնել ծանուցումների և էլ-նամակների միջոցով` ջնջումից առնվազն երեք ամիս առաջ: Սա ձեզ բավական ժամանակ է տալիս ծառայություն մտնելու և Google-ին ցույց տալու, որ այն դեռ ձեզ պետք է:

Միևնույն ժամանակ, ակտիվ Google One բաժանորդագրությամբ օգտվողները համարվելու են ակտիվ բոլոր ծառայություններում, անկախ նրանից, թե որքան ժամանակ է՝ չեն բացել պայմանական «Google Docs»-ը: Աջակցության էջը նաև պարզաբանում է, որ, եթե ակտիվորեն օգտագործում եք Gmail- ը և Drive- ը, բայց չեք օգտվում լուսանկարների համակարգից, ապա միայն լուսանկարները կջնջվեն, և ակտիվ ծառայությունների տվյալները չեն անհետանա:

Ակտիվ լինելու համար պարզապես անհրաժեշտ է բացել ձեր էջը համապատասխան ծառայության մեջ՝ օգտագործելով պաշտոնական վեբ տարբերակը կամ հավելվածը (Ինտերնետի հասանելիություն է պահանջվում): Եթե ​​դուք օգտագործում եք Gmail-ը երրորդ կողմի փոստարկղի միջոցով, դա չի համարվում ակտիվ օգտագործում։

Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2021 թվականի հունիսի 1-ից. համապատասխանաբար, հին տվյալների մասսայական ջնջման առաջին ալիքը սկսվում է 2023 թվականի հունիսի 1-ից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս