Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի հետ
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հայաստանի և Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա աշխարհի գործող փոխչեմպիոնների հարկի տակ՝ խորվաթական Օսիեկ քաղաքում:
Սա կլինի երկու երկրների ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը։ ԽԱղը նախատեսված է 2021 թվականի հունիսի 1-ին: