«Սյունիքում այս պահին դիրքերի փոփոխություն չկա որևէ տեղ». Սյունիքի մարզպետարան
«Սյունիքում այս պահին դիրքերի փոփոխություն չկա որևէ տեղ. նույն դիրքերում են մերոնք»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ Սյունիքում թշնամուն ինչ-ինչ տարածքներ են հանձնվում:
«Լուր կա, որ հենց էս պահին հանձնվում է Կապանի ուղղությամբ Կովսական-Զանգելանից մնացած հատվածը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր ԵՊՀ ռազմավարական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը: Ավելի ուշ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն էլ տեղեկացրել էր. «Դավաճան վիժվածքը սկսեց հանձնել Սյունիքը: Հանձնում է Գորիս-Կապան և Կապան-Մեղրի (Շիկահող) ճանապարհներից հատվածներ: Վտանգված է Շիկահողի արգելոցը և Սոսու պուրակը, քանի որ չգիտենք՝ վիժվածքը որքա՞ն տարածք է որոշել հանձնել Սյունիքից»:
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը թեմային անդրադառնալով՝ նշել էր. «Ես դեռ նման տեղեկություն չունեմ»: