Մետրոպոլիտենի աշխատանքը շարունակում է պարալիզացված մնալ. քաղաքացիները թույլ չեն տալիս գնացքները շարժվեն

Մետրոպոլիտենի աշխատանքը շարունակում է պարալիզացված մնալ. քաղաքացիները թույլ չեն տալիս գնացքները շարժվեն:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի մետրոպոլիտենից հայտնել են, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

«Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,-նշված է հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս