Բաժիններ՝

Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պայմաններում պատերազմի ընթացքում խնդրահարույց վարկերն աճել են, սակայն դրանց աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է նախորդ ցնցումների ժամանակ: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի գրավոր հարցին, թե պատերազմի ընթացքում վարկային պարտավորությունների կատարման նկատելի ուշացումներ արդյոք եղե՞լ են:

Կենտրոնական բանկը, հաշվի առնելով ընթացիկ շոկի խորությունը, ընդգրկման ծավալները և տևողությունը, խնդրահարույց վարկերի աճը բնական և սպասված զարգացում է համարել:

«Ընդ որում, այս պահի դրությամբ խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է նախորդ ցնցումների ժամանակ, ինչին իր նպաստումն է ունեցել թե՛ բանկերի արագ և արդյունավետ արձագանքը, թե՛ հասարակության պատասխանատու վարքագիծը»,-տեղեկացնում են գլխավոր դրամատնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031