Բաժիններ՝

Իրանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը

Իրանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 13 922-ով, դեպքերի ընդհանուր քանակը գերազանցել է 1 միլիոնը: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին:

«Երկրում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի քանակը (24 ժամում) հասել է 13 922-ի, իսկ վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 1 003 494»,- մեջբերում է նրա խսքը ISNA լրատվական գործակալությունը: Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել է 358 հիվանդ, իսկ (կորոնավիրուսով վարակվելուց հետո բարդություններից) մահացու վախճանների ընդհանուր քանակը հասել է 49 348-ի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս