«Դեռ չգիտենք, թե էլ ինչ է խոստացել վարչապետի աթոռին կառչածն ու դա մեր ժողովրդի համար ինչ գին կունենա»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեսնես Փաշինյանն ում և ինչ է խոստացել, որ կողքից անընդհատ խրախուսում են, մեջքին տմբտմբացնում, շոյում, բայց անընդհատ շեշտում, որ ստանձնած պարտավորությունները պետք է ավարտին հասցնել։

Չնայած այնպիսի կարգավիճակում է արդեն, որ ինչ էլ ասեն լուռ կատարելու է՝ ճարն ինչ։

Հարցն այն է, որ ինչ էլ լինում է, ցավոք, բացառապես հայության շահերի դեմ է լինում և դեռ չգիտենք, թե էլ ինչ է խոստացել վարչապետի աթոռին կառչածն ու դա մեր ժողովրդի համար ինչ գին կունենա»։

Տեսանյութեր

Լրահոս