Կրեմլում ողջունում են ԼՂ-ում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը
Կրեմլում ողջունում են Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը և պատրաստ են օգնել դրա հետագա տարածմանը: Այս մասին, ըստ ria.ru կայքի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաց լեզուն, ամեն դեպքում, օգտագործվում է Ղարաբաղում, այն Հայաստանում էլ է օգտագործվում, ռուսերեն են խոսում նաև Ադրբեջանում։ Ռուսերեն, առհասարակ, խոսում են աշխարհի շատ տեղերում, այդ թվում՝ նախկին Խորհրդային Միության տարածքում։
Բնականաբար, մենք ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսաց լեզվի տարածմանը և տիրապետման մակարդակի պահպանմանը, դա համարում ենք մեր խնդիրը»,- ասել է Պեսկովը։
Նա սակայն հստակեցրել է, որ Ռուսաստանը չի առաջարկում ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու Հայաստանում ու Ադրբեջանում՝ ընդգծելով, որ դա ցանկացած երկրի ներքին գործն է։