Բաժիններ՝

Ապաքինվող բազմաթիվ զինվորներ ունեն ձեր արյան կարիքը. Արյունաբանական կենտրոն

Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ արյան պաշարների համալրման անհրաժեշտություն կա: Նշվում է, որ ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ արյան կարիք ունեն:

«Հարգելի հայրենակիցներ, կրկին անկնկալում ենք Ձեր աջակցությունը: Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ: Անհրաժեշտ և կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն առաջնահերթ խնդրում ենք մոտենալ A (II) RH+ (երկրորդ դրական) արյան խումբն ունեցող անձանց: Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան կարիքը: Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00: Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով»,- ասված է հաղորդագրություն:

Բացարձակ հակացուցումներն են վարակիչ հիվանդությունները՝ ՄԻԱՎ-վարակակրություն, վիրուսային հեպատիտներ, երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիսի, բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձևերը, բրուցելյոզ և այլն: Հակացուցումներից են նաև սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, արյան հիվանդությունները և այլն: Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք, վիրուսային հեպատիտներով հիվանդների և վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների և ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս